Երեկ Ծաղկաձորում ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշվեց ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները գրավել են Հանրային ռադիոյի շենքը։ «Մենք հիմա այստեղ ենք` բողոքելու, որ մեդիադաշտի մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը»` հայտարարեց ընդդիմադիր գործիչը։
ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած ընդդիմադիր ցուցարարներին դիմելով Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղեկություններ են ստացել, որ ՀՀԿ-ն խորհրդի նիստը կանցկացվի Ծաղկաձորում։
Մի շտապեք հրճվել, եթե համակրում եք նրան, կամ ողբալ, եթե հակակրում եք: Նիկոլ Փաշինյանը հերթական հերթապահ հայտարարությունն է արել, որ կհեռանա քաղաքականությունից, եթե հավաքվեն տասնյակ հազարներ, իսկ ինքը չիրականացնի իր ծրագիրը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը, ոչինչ իրենց և դաշինքի հայտարարություններում չի փոխվել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը նկարահանվել է թռչնի թռիչքի բարձրությունից։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, թե շրջանառվում են տեղեկություններ, որ ՀՀԿ-ն որոշել է ապրիլի 14-ին խորհրդի նիստն անցկացնել ոչ թե ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում՝ Մելիք Ադամյան փողոցում, այլ՝ Ծաղկաձորում:
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...